Իրադարձային
-ից
-ը
21:25 • 12.10.13Միջերկրական ծովում հայտնաբերվել են 34 ներգաղթյալների դիակներԻտալական Լամպեդուզա կղզու մոտ հայտնաբերվել է նավաբեկության հետևանքով զոհված 34 մարդու դի: Մոտ 200 մարդ փրկվել էին Իտալիայի և Մալթայի առափնյա պահպանության ծառայությունների շնորհիվ:
18:24 • 12.10.13ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի ԲրյուսելՀոկտեմբերի 14-16-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Հոկտեմբերի 15-ին ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում:
17:00 • 12.10.13Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծել է Եկատերինբուրգի Ս. Հովհաննես Կարապետ նորակառույց եկեղեցին (նկարներ)«Փառք Բարձրյալին, որ մեր ժողովրդի զավակները նախնյաց սուրբ հավատքով և տեսիլքով շարունակում են եկեղեցաշինության առաքելությունը»,- ասել է կաթողիկոսը։
16:46 • 12.10.13Մադրիդում Իսպանիայի ազգային տոնի կապակցությամբ զորահանդես է անցկացվելՔանի որ թագավոր Խուան Կառլոս 1-ինը շարունակում է վերականգնվել վիրահատությունից հետո, շքերթն առաջին անգամ ընդունել է թագաժառանգ արքայազն Ֆելիպեն։
15:24 • 12.10.13Հիլարի Քլինթոնն արժանացել է բրիտանական Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի մրցանակինՔլինթոնը շնորհակալություն է հայտնել մրցանակի հիմնադիրներին նման պատվի արժանացնելու համար և որոշ հայտարարություններ արել միջազգային հարցերի վերաբերյալ։
15:12 • 12.10.13Փոխոստիկանապետը պատրաստակամություն է հայտնել Զ.Փոստանջյանի անվտանգության ապահովման հետ կապված«Հայրենիքի ազատության և անկախության համար պայքարը հեշտ չէ: Այս պայքարը տարել են մեր նախնիները, այն փոխանցելով մեր սերնդին, մեր պարտականությունն է շարունակել պայքարը»,- ասաց նա։
14:49 • 12.10.13Գերմանացին մեղրամսից վերադառնալիս կնոջը մոռացել է բենզալցակայանումԶույգը Ֆրանսիայում անցկացրած մեղրամսից վերադառնալիս է եղել Բեռլին, երբ ամուսինը կանգնեցրել է մեքենան՝ այն լիցքավորելու համար:
14:07 • 12.10.13500.000 $ ծախսեցին «տոնակատարության» համար, իսկ վաղն արթնանալու ենք փոշոտ, ծառերից զուրկ մի քաղաքում. Կարգին Հայկո«Երևանցիներին փուչիկով ու հոգնած լոգոյով չեք խաբի»,- գրել է Հայկ Մարությանը։
13:59 • 12.10.13Չորս ֆրանսիացու դատապարտել են ազատազրկման՝ չար ոգիներ քշելու համար2011 թվականի մայիսին երեք տղամարդ և մի կին առևանգել են մի աղջկա (հանցագործներից մեկի նախկին հարսնացուին), ծեծել, կապել խաչին և այդ վիճակով հատակին թողել մեկ շաբաթ:
13:52 • 12.10.13Ավտովթար Շիրակի մարզում. վարորդի 27-ամյա քույրը տեղում մահացել էՍերյոժա Տիգրանյանը Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին կորցրել է մեքենայի կառավարումը ու կողաշրջվել, ինչի հետևանքով մահացել է ուղևորուհին՝ 27-ամյա Ֆլորա Տիգրանյանը:
13:04 • 12.10.13Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացելՀոկտեմբերի 11-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով՝ զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, 1993 թ. ծնված Ժ. Գալստյանը։
12:59 • 12.10.13ԱՄՆ-ում փիղը սպանել է կենդանաբանական այգու աշխատակցին62-ամյա Ջոն Բրեդֆորդն աշխատելիս է եղել փղի հետ, երբ կենդանին հանկարծ եկել է իր ուղղությամբ և մահացու վիրավորել:
12:50 • 12.10.13Փողով լոգանք. ֆիլիպինուհին սկանդալի մեջ է հայտնվել վիճահարույց լուսանկարի պատճառովլուսանկարում շքեղ կյանքի 23-ամյա սիրահարը «լողանում է» իսկական թղթադրամներով լցված լոգարանում ու անհոգ ժպտում։
12:26 • 12.10.13Փրկենք մեր Ժենյային. ճանաչված լրագրողը մեր օգնության կարիքն ունիԳենոֆիա Մարտիրոսյանը շուրջ երեսուն տարի իր ավանդն է մատուցել հայկական լրագրությանը: Աշխատել է «Կոմսոմոլեց», «Ռեսպուբլիկա Արմենիա» և «Առավոտ» թերթերում:
12:22 • 12.10.13Մահացել է Մերձավոր Արևելքի «Ֆրենկ Սինատրան»Վահիդն արաբական ձայնադարանը հարստացրել է արվեստի գեղեցիկ գործերով։ Տաղանդավոր երգիչն ու երգահանը համարվում էր լիբանանյան և ընդհանուր առմամբ արաբական աշխարհի երաժշտական հսկաներից մեկը։
