Մահացել է Մերձավոր Արևելքի «Ֆրենկ Սինատրան»

12:22 • 12.10.13

Իննսուներկու տարեկանում կյանքից հեռացել է ճանաչված լիբանանցի երգիչ Վադիհ էլ Սաֆին, ում շատ հաճախ անվանում էին Մերձավոր Արևելքի «Ֆրենկ Սինատրա», հայտնում է Al Arabiya-ն։

 

Երգիչը մահացել է հիվանդանոցում՝ երկար տարիներ հիվանդության դեմ պայքարելուց հետո։

 

Վահիդն արաբական ձայնադարանը հարստացրել է արվեստի գեղեցիկ գործերով։ Տաղանդավոր երգիչն ու երգահանը համարվում էր լիբանանյան և ընդհանուր առմամբ արաբական աշխարհի երաժշտական հսկաներից մեկը։