Իրադարձային
-ից
-ը
12:00 • 13.09.13ԱՄՆ-ում ոստիկանները փրկել են երեխային Find My iPhone-ի օգնությամբԱլկոհոլ վաճառող խանութի մոտ մի տղամարդը կայանել է մեքենան, որում գտնվել է նրա 5-ամյա որդին, ու գնացել գնումների։ Մինչ հայրը գնումներ է կատարել, նրա մեքենան առևանգել է հանցագործը։
11:57 • 13.09.13Բավրա-Գյումրի ճանապարհի «ՈւԱԶ 31512»–ի վարորդը վրաերթի է ենթարկել 3 երիտասարդիՈստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ երիտասարդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
11:56 • 13.09.13Գյումրիում վրաերթի են ենթարկել 24-ամյա երիտասարդիԸստ ոստիկանության մամուլի ծառայության՝ տուժածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
11:46 • 13.09.13Կիևյան փողոցում վրաերթի են ենթարկել 27-ամյա աղջկաԲացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Մեծամորի բաժին է ներկայացել 66-ամյա վարորդը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը իր վարած «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենայով:
11:40 • 13.09.13Երևանում կալանավորել են Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյա Հովհաննես ԳրքիկյանինԿալանքի որոշումը կայացրել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանը: Պատճառը Գյումրու քաղաքապետարանում ֆիննախարարության կողմից անցկացրած ստուգումներ են։
11:37 • 13.09.13Մեկնարկել է Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության ձևաչափի հանդիպումըԱդրբեջանն ու Ուկրաինան ներկայացված են փոխարտգործնախարարների մակարդակով, Մոլդովան և Բելառուսը՝ արտգործնախարարներ, Վրաստանը՝ պետնախարարի։
11:37 • 13.09.13United Airlines-ն ավիատոմսեր է վաճառել 10 դոլարովԱվիափոխադրողի սակագնային համակարգի խափանման մասին լուրը տարածվել է սոցիալական ցանցերով, ինչի հետևանքով սկսել են զանգվածաբար տոմսեր ամրագրել:
11:33 • 13.09.13Միշել Օբաման կոչ է արել ամերիկացիներին ավելի շատ խմելԱՄՆ-ի առաջին տիկնոջ խոսքով՝ հեղուկի օգտագործումը կօգնի ամերիկացիներին ավելի առողջ լինել և ազատվել ավելորդ քաշից:
10:57 • 13.09.13Թուրքիայում բողոքի ակցիաները շարունակվում ենԹուրքական ոստիկանությունը ցրել է Հաթայ նահանգում տեղի ունեցող ցույցերը, որոնց մասնակիցները հավաքվել էին հարգելու նախորդող ցույցերի ընթացքում զոհված ցուցարար Ահմեդ Աթաքանի հիշատակը։
10:49 • 13.09.13Անգելա Մերկելի մրցակիցն անպարկեշտ ժեստ է ցուցադրելԳերմանիայի կանցլերի պաշտոնի թեկնածու Պեեր Շտայնբրյուկը հարցազրույցի ժամանակ լրագրողներին անպարկեշտ ժեստ է ցուցադրել։ Նրա լուսանկարը հայտնվել է գերմանական հայտնի թերթի շապիկին։
10:25 • 13.09.13Կրակել են «Հայբիզնեսբանկի» հաշվեկշռում գրանցված ավտոմեքենայի վրաԴեպքի վայրում օպերատիվ քննչական խմբերը հայտնաբերել են Nissan Sunny մակնիշի 018 NՕ 55 համարանիշի ավտոմեքենա, որի վարորդի և ետևի հատվածում եղել են 10-ից գնդակի հետքեր:
10:21 • 13.09.13Մահացել է Dolby ձայնային համակարգերի ստեղծողը1975թ. ընկերությունը ստեղծել է հանրահայտ Dolby Stereo համակարգը, որը մեծ ճանաչում է ձեռք բերել Ջորջ Լուկասի ու Սթիվեն Սփիլբերգի ֆիլմերի շնորհիվ։
09:45 • 13.09.13Բակո Սահակյանը Արսեն Մելիք–Շահնազարովին պարգեվատրել է «Երախտագիտություն» մեդալովՆախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար …
09:10 • 13.09.13Կոլորադո նահանգում արտակարգ դրություն է՝ հեղեղումների պատճառովՄեկ մարդ զոհվել է Ջեյմսթաուն բնակավայրում՝ տան փլուզման հետևանքով, երկրորդը՝ Կոլորադո-Սփրինգսում, ևս մեկ մարդ խեղդվել է Բոուլդեր քաղաքում՝ փորձելով փրկել մի կնոջ։
08:41 • 13.09.13Վթար Բաղրամյան պողոտայում, վարորդների վիճակը ծանր էԱրտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 12-ին՝ ժամը 23.18-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 49 շենքի մոտակայքում տեղի է ունեցել…
