Երևանում կալանավորել են Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյա Հովհաննես Գրքիկյանին
Երեկ Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներից մեկին` բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանին ու նրան կալանավորել են: Այս մասին տեղեկացնում է aravot.am-ը։
Կալանքի որոշումը կայացրել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանը: Պատճառը Գյումրու քաղաքապետարանում ֆիննախարարության կողմից անցկացրած ստուգումներ են, որոնցով որոշակի չարաշահումներ են հայտնաբերվել այս ոլորտում:
Նշենք, որ Հովհաննես Գրքիկյանը Գյումրու քաղաքապետարանի ազդեցիկ պաշտոնյաներից մեկն էր` Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերը:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։










