Բակո Սահակյանը Արսեն Մելիք–Շահնազարովին պարգեվատրել է «Երախտագիտություն» մեդալով

09:45 • 13.09.13

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և ծննդյան 50-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչության աշխատակից, առաջին դասի խորհրդական, քաղաքագետ Արսեն Մելիք-Շահնազարովը պարգեվատրվել է «Երախտագիտություն» մեդալով։


Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։