Մահացել է Dolby ձայնային համակարգերի ստեղծողը
ԱՄՆ-ում 80 տարեկանում կյանքից հեռացել է Ռեյ Դոլբին, ով ստեղծել է հեղափոխական Dolby ձայնային համակարգերը, հայտնում է Взгляд-ը՝ Associated Press-ին հղումով։
Դոլբին Dolby Laboratories ընկերությունը հիմնել է 1965թ., իսկ դրանից մի քանի տարի անց նրա ստեղծած համակարգերն իրական հեղափոխություն են իրականացրել ձայնագրման ոլորտում։
1975թ. ընկերությունը ստեղծել է հանրահայտ Dolby Stereo համակարգը, որը մեծ ճանաչում է ձեռք բերել Ջորջ Լուկասի ու Սթիվեն Սփիլբերգի ֆիլմերի շնորհիվ։
Դրանից հետո այն դարձել է գրեթե յուրաքանչյուր ամերիկյան կինոթատրոնի տեխնիկական «զինանոցի» անպակաս մասը։
Դոլբին կյանքի վերջին տարիներին տառապել է Ալցհեյմերի հիվանդությամբ, ինչպես նաև արյան քաղցկեղով։










