Բավրա-Գյումրի ճանապարհի «ՈւԱԶ 31512»–ի վարորդը վրաերթի է ենթարկել 3 երիտասարդի

11:57 • 13.09.13

«ՈւԱԶ 31512» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00.10-ի սահմաններում, Բավրա-Գյումրի ճանապարհի 28-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 17-ամյա երկու և 19-ամյա մի երիտասարդի։


Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ երիտասարդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


Կատարվում է քննություն: