United Airlines-ն ավիատոմսեր է վաճառել 10 դոլարով

11:37 • 13.09.13

Ամերիկյան United Airlines ավիափոխադրողը երեկ 15 րոպեի ընթացքում ներքին չվերթների համար գրեթե անվճար տոմսեր է վաճառել:

 

Մասնավորապես, Վաշինգտոնից Մինեապոլիս տոմսն արժեցել է մոտ 10 դոլար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Forbes-ին:

 

Ավիափոխադրողի սակագնային համակարգի խափանման մասին լուրը տարածվել է սոցիալական ցանցերով, ինչի հետևանքով սկսել են զանգվածաբար տոմսեր ամրագրել:

 

Նման գների անկումը, հավանաբար, ընկերության անձնակազմի սխալն է եղել:  Դեռ հայտնի չէ, թե սխալ գներով ամրագրված տոմսերը կընդունվեն, թե ոչ: