Միշել Օբաման կոչ է արել ամերիկացիներին ավելի շատ խմել

11:33 • 13.09.13

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման կոչ է արել ամերիկացիներին ավելի շատ ջուր խմել, հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին: ԱՄՆ-ի առաջին տիկնոջ խոսքով՝ հեղուկի օգտագործումը կօգնի ամերիկացիներին ավելի առողջ լինել և ազատվել ավելորդ քաշից:

 

Օբամայի կինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի բնակիչները պետք է իրենց առողջությանն ավելի շատ ուշադրություն դարձնեն և հետևեն, որպեսզի իրենց սննդակարգում ջուր լինի:

 

Հայտարարելով մեծ քանակությամբ ջուր օգտագործելու գաղափարի տարածման Drink Up արշավ սկսելու մասին՝ Միշել Օբաման պատմել է, որ կթողարկվի հատուկ խորհրդանիշ. արշավի լոգոտիպը կհայտնվի ջրով շշերի, ինչպես նաև ցայտաղբյուրների վրա:

 

Բացի այդ, ամերիկացիները կկարողանան կիսվել ջրի օգտագործմանը վերաբերող թեմատիկ լուսանկարներով հատուկ կայքում կամ սոցիալական ցանցերում: