Անգելա Մերկելի մրցակիցն անպարկեշտ ժեստ է ցուցադրել
Գերմանիայի կանցլերի պաշտոնի թեկնածու Պեեր Շտայնբրյուկը հարցազրույցի ժամանակ լրագրողներին անպարկեշտ ժեստ է ցուցադրել։ Նրա լուսանկարը հայտնվել է գերմանական հայտնի թերթի շապիկին։ Հատկանշական է, որ քաղաքական գործիչը դեմ չի եղել մամուլում լուսանկարի հայտնվելուն, գրում է ДНИ.ru-ն։
Շտայնբրյուկը, որը հույս ունի կանցլերի պաշտոնում փոխարինել Անգելա Մերկելին, մասնակցել է Sueddeutsche Zeitung թերթի լուսանկարների նախագծին, որը կոչվում է «Մի՛ ասեք այժմ ոչինչ»։ Հերոսին տալիս են 7 հարց, և նա կարող է պատասխանել միայն ժեստերի և միմիկաների օգնությամբ։ Լուսանկարիչը նկարում է զրուցակցի արձագանքը, և հարցազրույցը լույս է տեսնում «հարց-լուսանկար» ձևաչափով։
Շտայնբրյուկին տված հարցերը կապվաճ չեն եղել քաղաքականության հետ։ Լրագրողներին հետաքրքրել է նրա ընտանեկան երջանկության գաղտնիքը, իսկ գլխավորը դարձել է վիրավորական կեղծանունների վերաբերյալ հարցը, որոնք քաղաքական գործչին տալիս են նրա հակառակորդները և լրագրողները։ Այդ հարցին Շտայնբրյուկն արձագանքել է արհամարհական դեմքի արտահայտությամբ և ցույց տվել ձախ ձեռքի միջնամատը։










