Թուրքիայում բողոքի ակցիաները շարունակվում են

10:57 • 13.09.13

Թուրքական ոստիկանությունը ցրել է Հաթայ նահանգում տեղի ունեցող ցույցերը, որոնց մասնակիցները հավաքվել էին հարգելու նախորդող ցույցերի ընթացքում զոհված ցուցարար Ահմեդ Աթաքանի հիշատակը, տեղեկացնում է CNN Türk-ը։

 

Գործակալության տվյալներով՝ ցուցարարների և ոստիկանների բախման հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ։
Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը հայտարարել է, որ ոստիկանությունը կապ չունի Աթաքանի մահվան հետ։

 

Վերջինիս նվիրված հիշատակի հավաքներ են տեղի ունեցել նաև Ստամբուլում, Անկարայում և այլ քաղաքներում։ Ոստիկանությունը փորձել է ցրել հավաքվածներին, ինչը բախումներով է ավարտվել։

 

Ոստիկանության՝ ցրվելու կոչն անտեսած ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել։ Կան ձերբակալվածներ։