Մեկնարկել է Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության ձևաչափի հանդիպումը

11:37 • 13.09.13

Երևանում այսօր մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության ձևաչափի հանդիպումը, որին հայկական կողմից մասնակցում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և նրա գրասենյակի ներկայացուցիչ Հելգա Շմիդթը։


Ադրբեջանն ու Ուկրաինան ներկայացված են փոխարտգործնախարարների մակարդակով, Մոլդովան և Բելառուսը՝ արտգործնախարարներ, Վրաստանը՝ պետնախարարի։

 

Ավելի ուշ հանդիպումները կընթանան կրթության նախարարների հանդիպման ձևաչափով։ Հանդիպումն ընթանում է փակ ռեժիմով, ինչին կհետևի Էդվարդ Նալբանդյանի և Շտեֆան Ֆյուլեի ասուլիսը։


Նշենք, որ «Արմենիա Մարիոտ» հյուրանոցի հյուրասրահում, որտեղ անցկացվում է հանդիպումը, ներկա են իրավապաշտպան Արթուր Սաքունցը, քաղաքագետներ Ստեփան Գրիգորյանը և Ռիչարդ Գիրագոսյանը։