Իրադարձային
-ից
-ը
10:40 • 09.09.13Թուրքիայում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմԵրբ փողոցներից մեկում ոստիկանությունը փակել է ճանապարհը, ցուցարարները բարիկադներ են ստեղծել և սկսել ոստիկանների վրա քարեր նետել: Նրանց դեմ կիրառվել է արցունքաբեր գազ։
10:30 • 09.09.13Բասկետբոլիստ Ռոդմանը պատմել է Կիմ Չեն Ընի դստեր մասինՌոդմանը, ով այս տարի արդեն 2-րդ անգամ է եղել Հս. Կորեայում և Կիմ Չեն Ընին համարում է իր ընկերը, պատմել է, որ զրուցել է առաջնորդի կնոջ՝ Լի Սոլ Չժուի հետ և գրկել փոքրիկ Չժու Էին։
10:24 • 09.09.13Արգենտինայում հայերը Թուրքիայի դեմ բողոքի ակցիա են իրականացրելՀայ համայնքի ներկայացուցիչները պաստառներ են ունեցել, որոնց վրա եղել են Էրդողանի և Աթաթուրքի նկարներն ու «Երեկվա ցեղասպաններն այսօրվա ժխտողներն են. ցեղասպան թուրք պետություն» գրությունը։
10:15 • 09.09.13Մենք չե՛նք զբաղվում քաղաքականությամբ.Ազիզ Թամոյանը՝ ՄՄ-ի կամ եվրաինտեգրման ուղղությունների մասին«Մեզ մոտ քննարկում չկա, դե մենք ազգային փոքրամասնություն ենք, չե՛նք զբաղվում քաղաքականությամբ, դա մեզ չվերաբերվող հարց ենք համարում »,-ասաց Ազիզ Թամոյանը։
10:14 • 09.09.13Բրիտանիայի վարչապետն առանց հսկողության է թողել գաղտնի փաստաթղթերով ճամպրուկըԴեվիդ Քեմերոնն առանց հսկողության է թողել գաղտնի փաստաթղթերով իր ճամպրուկը գնացքով վերջին ուղևորության ժամանակ, ընդ որում՝ բանալին եղել է կողպեքի մեջ:
10:10 • 09.09.13Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՉինաստանԱյցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Չինաստանի վարչապետ Լի Կեցիանի հետ: Պատվիրակությունը կմասնակցի Համաշխարհային տնտեսական ֆորումին:
10:00 • 09.09.13Հալեպ-Երևան ճանապարհին առևանգված հայերից մեկն ազատ է արձակվելՎարժապետյանի ազատ արձակման լուրը հայտնել է նրա հայրը՝ Ստեփան Վարժապետյանը, Facebook սոցիալական ցանցի իր էջում։
09:24 • 09.09.13Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում պատարագ և մկրտության արարողություն է տեղի ունեցել«Հայ պապեր ու տատեր ունեցած այս մարդիկ իրենց ինքնությանը վերադառնալու որոշում էին կայացրել։ Նրանք մկրտվելով հայկական եկեղեցու անդամ դարձան»,-ասել է Պոլսո թեմի պատրիարքի փոխանորդը։
09:20 • 09.09.13228 ուղևորի տեղափոխող Airbus-ը Բանգկոկի օդանավակայանում դուրս է թռչել թռիչքուղուցԻնքնաթիռը Բանգկոկ էր մեկնել չինական Գուանչժոու նահանգից։ Վայրէջք կատարելիս օդանավի առաջնային շասսին չի աշխատել, ինչի պատճառով այն մասամբ կորցրել է կառավարումը և դուրս թռչել թռիչքուղու սահմաններից։
08:52 • 09.09.13Վթար Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին, տուժածներից մեկը ժամկետային զինծառայող էԴեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 23 ԼՕ 920 պետհամարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդ` 1961թ. ծնված Գ. Հ.-ն և ուղևոր`1994 թ. ծնված Ա. Հ.-ն …
08:42 • 09.09.13Հրդեհ Կապանի թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքումԸստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.37-ին, մարվել՝ 22.59-ին: Այրվել է Ա.Գ.-ին պատկանող թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքից 25 քմ հատված:
08:30 • 09.09.13Բաթումիում ՀՀ 28-ամյա քաղաքացի է ջրահեղձվելԱրտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 8-ին՝ ժամը 23.59-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքի ափամերձ տարածքում …
18:00 • 08.09.13ԱՄՆ-ում 107-ամյա տղամարդը զոհվել է ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքովՄոնրո Այսեդորը զենքով սպառնացել է իր հետ միևնույն տանն ապրող 2 մարդու: Իրավապահներին հաջողվել է նրանց դուրս բերել տանից, իսկ հավանական հանցագործը փակվել է ներսում:
17:17 • 08.09.13Մադուրոն կրկին մեղադրել է ԱՄՆ-ին Վենեսուելայի իշխանությունների դեմ դավադրություն կազմակերպելու համարՆախագահի խոսքով՝ իր տրամադրության տակ է գտնվում Սպիտակ տանը տեղի ունեցած գաղտնի խորհրդակցության մասին տեղեկություն, ինչպես նաև մասնակիցների ամբողջական ցուցակը:
16:56 • 08.09.13Չինաստանում հանցագործները շանտաժի միջոցով հարյուր հազարավոր դոլարներ են ստացել գործարարներիցՀետաքննությունը պարզել է, որ չարագործները սովորաբար հանդես են եկել որպես պաշտոնյա կամ լրագրող: Շանտաժի համար կասկածյալները պատրաստել են կեղծ լրատվական կայքեր:
