Մենք չե՛նք զբաղվում քաղաքականությամբ.Ազիզ Թամոյանը՝ ՄՄ-ի կամ եվրաինտեգրման ուղղությունների մասին
Հայաստանում բնակվող եզդի ազգային փոքրամասնության շրջանում ներքին քննարկումներ չեն ընթացել և չեն ընթանում Մաքսային միությո՞ւն, թե ԵՄ ասոցացում հարցի հետ կապված։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը։
«Մեզ մոտ քննարկում չկա, դե մենք ազգային փոքրամասնություն ենք, չե՛նք զբաղվում քաղաքականությամբ, դա մեզ չվերաբերվող հարց ենք համարում »,-ասաց Ազիզ Թամոյանը և ավելացրեց.«Երկրի նախագահը այդ հարցը քննարկել է ու հայտարարել: Մենք միանում ենք իրենց»:










