Հրդեհ Կապանի թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքում

08:42 • 09.09.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 8-ին, ժամը 22.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 13-րդ կմ-ի մոտակայքում՝ Կապանի թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքում:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.37-ին, մարվել՝ 22.59-ին:


Այրվել է Ա.Գ.-ին պատկանող թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքից 25 քմ հատված: