Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում պատարագ և մկրտության արարողություն է տեղի ունեցել
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում այս տարի վերաբացումից հետո 4-րդ պատարագն է տեղի ունեցել, տեղեկացնում է Hye tert-ը:
Վերաբացումից հետո առաջին պատարագն այստեղ տեղի էր ունեցել 2010թ.-ին՝ Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ։
Պատարագը մատուցել է Պոլսո թեմի պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։
Եկեղեցում վերջին 100 տարվա ընթացքում առաջին անգամ մկրտության արարողություն է տեղի ունեցել։
«100 տարի անց առաջին անգամ այստեղ մկրտություն իրականացրինք։ Հայ պապեր ու տատեր ունեցած այս մարդիկ իրենց ինքնությանը վերադառնալու որոշում էին կայացրել։ Նրանք մկրտվելով հայկական եկեղեցու անդամ դարձան։ Հայաստանից ժամանած մի բժիշկ էլ մկրտվելու ցանկություն հայտնեց, և մենք չմերժեցինք»,-ասել է Աթեշյանը։










