Չինաստանում հանցագործները շանտաժի միջոցով հարյուր հազարավոր դոլարներ են ստացել գործարարներից
Չինաստանի ոստիկանությունը հայտարարել է հանցավոր խմբավորման վնասազերծման մասին: Խմբավորումը գործարարներին պարտադրել է գումար վճարել՝ խոստանալով հրաժարվելու դեպքում համացանցում հրապարակել տեղեկություններ, որոնք կվարկաբեկեն նրանց ընկերությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հետաքննությունը պարզել է, որ չարագործները սովորաբար հանդես են եկել որպես պաշտոնյա կամ լրագրող:
Շանտաժի համար կասկածյալները պատրաստել են կեղծ լրատվական կայքեր:
Արդեն ձերբակալվել է 16 մարդ, որոնց հաջողվել է այս կերպ Չինաստանի տարբեր շրջաններում գտնվող ընկերություններից ստանալ հարյուր հազարավոր դոլարներ:










