Մադուրոն կրկին մեղադրել է ԱՄՆ-ին Վենեսուելայի իշխանությունների դեմ դավադրություն կազմակերպելու համար
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հերթական անգամ մեղադրել է Վաշինգտոնին երկրի իշխանությունների դեմ դավադրություն կազմակերպելու համար, հայտնում են ռուսական լրատվական գործակալությունները:
Մադուրոն համոզված է, որ Սպիտակ տունը ծրագրում է հոկտեմբերին թուլացնել իշխանությունը երկրում` էլեկտրացանցերի, ինչպես նաև սննդի և վառելիքի մատակարարման սաբոտաժի միջոցով:
Նախագահի խոսքով՝ իր տրամադրության տակ է գտնվում Սպիտակ տանը տեղի ունեցած գաղտնի խորհրդակցության մասին տեղեկություն, ինչպես նաև մասնակիցների ամբողջական ցուցակը: Սակայն Մադուրոն ոչ մի անուն չի տվել, տեղեկացնում է Lenta.Ru-ն:










