228 ուղևորի տեղափոխող Airbus-ը Բանգկոկի օդանավակայանում դուրս է թռչել թռիչքուղուց
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի օդանավակայանում կոշտ վայրէջք է կատարել Thai Airways ավիաընկերության Airbus 330-300 ուղևորատար ինքնաթիռը, հայտնում է Лента-ն՝ Reuters-ին հղումով։
Ինքնաթիռը Բանգկոկ էր մեկնել չինական Գուանչժոու նահանգից։ Վայրէջք կատարելիս օդանավի առաջնային շասսին չի աշխատել, ինչի պատճառով այն մասամբ կորցրել է կառավարումը և դուրս թռչել թռիչքուղու սահմաններից։
Օդանավում գտնվել է 288 ուղևոր և 14 հոգանոց անձնակազմը։ Միջադեպի հետևանքով 14 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել։










