Իրադարձային
-ից
-ը
15:19 • 06.09.13Շվեդիայում «տարհանվում է» մի ամբողջ քաղաքԱմենաբարձր օբյեկտները ստիպված կլինեն կրկին կառուցել։ Հնագույն եկեղեցին, որը 2001-ին ճանաչվել է ամենագեղեցիկ շինությունը թագավորությունում, որոշվել է տեղափոխել նոր վայր՝ առանց քանդելու։
15:08 • 06.09.13Իշխան Զաքարյանը Աստանայում մասնակցում է ԱՊՀ երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների համագումարինԻր ելույթում նա գործընկերներին առաջարկել է ուժեղացնել համագործակցությունը, հատկապես գյուղատնտեսական ծրագրերի շրջանակներում իրականացվող պետական գնումների ոլորտում:
14:55 • 06.09.13Երկու ամիս հացադուլ անող կալիֆոռնիացի բանտարկյալներն ավարտել են իրենց ակցիանՀացադուլը սկսել էր 30 հազ. կալանավոր, սակայն 2 ամիս կարողացել են դիմանալ միայն նրանցից 100-ը։ Ընդ որում՝ այս շաբաթվա սկզբին նրանցից առնվազն 10-ին անհրաժեշտ է եղել շտապ բուժօգնություն։
14:44 • 06.09.13Ծեծի են ենթարկել բնապահպան–ակտիվիստ Արման ԱլեքսանյանինԸստ Համահայկական բնապահպանական ճակատի տարածած հաղորդագրության՝ հարձակվողները եղել են 10-15 հոգով` սևազգեստ, սափրագլուխ և մահակներով զինված:
14:30 • 06.09.13Պուտինը «ոտքի վրա» զրուցել է Հնդկաստանի վարչապետի, Օբաման՝ Օլանդի ու Մերկելի հետՊուտինն ու Օբաման նստած են կլոր սեղանի շուրջ՝ միմյանցից ոչ շատ հեռու. նրանց բաժանում են Ինդոնեզիայի նախագահն ու Ավստրալիայի արտգործնախարարը։
13:55 • 06.09.13Գիշերային դիվանագիտության պես մի բան.Կիրո Մանոյանը ՄՄ-ին միանալու որոշման անսպասելիության մասինՄաքսային միությանը միանալու ՀՀ նախագահի որոշումը Կիրո Մանոյանը համեմատում է ֆուտբոլային դիվանագիտության հետ, երբ մեկ գիշերում հայ-թուրքական հարաբերությունները նախաստորագրվեցին:
13:53 • 06.09.13Մաքսային միությանը միանալու ՀՀ-ի որոշմանը ԵՄ գործընկերները տեղյակ են եղել. Արթուր Բաղդասարյան«Ես պաշտոնապես հայտնում եմ, որ մեր եվրոպացի գործընկերներին այս ամենի մասին ասվել էր, գուցե ոչ դետալային, բայց դա գաղտնի չի եղել»,- ասաց նա։
13:14 • 06.09.13Օբաման վերածվել է երկրորդ Բուշի. ՌԴ պատգամավոր«Ասում էին, որ Օբաման չի ցանկանում պատերազմել Սիրիայում։ Այդ միֆն արդեն քանդվել է Օբամայի կողմից։ Նա վերջնականապես վերածվել է «պատերազմի նախագահի»՝ երկրորդ Բուշի»,-գրել է Պուշկովը։
12:51 • 06.09.13ԵԺԿ-ն դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ կիրառված ճնշումըԵԺԿ-ն ափսոսանք է հայտնել այդ հանգամանքներում Հայաստանի նախագահի կայացրած որոշման կապակցությամբ, որը վտանգում է Հայաստանի ձեռքբերումները Եվրամիության ուղղությամբ:
12:49 • 06.09.13ՌԴ խորհրդարանականների պատվիրակությունը չի մեկնի ԱՄՆ՝ Սիրիայի հարցով բանակցելուՆարիշկինը նշել է, թե ինքը խորապես ցավում է, որ ամերիկացի խորհրդարանականները մերժել են ռուս պատգամավորների առաջարկը՝ Սիրիայի հարցով քննարկում կազմակերպելու վերաբերյալ։
12:37 • 06.09.13Պուտինը հերքում է. Ռուսաստանը Մեծ Բրիտանիային չի վերաբերվում որպես «փոքր կղզի, որին ոչ մեկ ուշադրություն չի դարձնում»Ռուսաստանը հերքել է ավելի վաղ հնչած խոսքերն այն մասին, թե Բրիտանիային վերաբերվում է որպես «փոքր կղզի, որին ոչ մեկ ուշադրություն չի դարձնում»:
12:14 • 06.09.13Եգիպտոսի կառավարությունը որոշել է վերացնել «Մուսուլման եղբայրներ» շարժումըԱյդ կերպ շարժման բոլոր մասնաճյուղերն ու ղեկավար կազմը պետք է լուծարվեն՝ համաձայն երկրի օրենքների։
11:54 • 06.09.13Ստեփանավանում 31-ամյա տղամարդը սպանել է 48-ամյա հորըՊարզվել է, որ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, 1982 թ. ծնված Վանիկ Ջուլհակյանն իրենց տանը դանակով հարվածել է հոր` Սամվել Ջուլհակյանի կրծքավանդակի աջ մասին և պատճառել մահ:
11:50 • 06.09.13ԵՄ Ասոցացման և ԽՀԱԱՏ 1000 էջանոց համաձայնագիրը «ադապտացվելու» և թեթևացվելու էԱյս երկու համաձայնագրերի փաթեթում ԽՀԱԱՏ համաձայնագիրը կազմում է շուրջ 1000 էջանոց փաթեթի 80-90 տոկոսը: Եվ վերակազմավորման արդյունքում մնալու է փաստաթղթի միայն քաղաքական …
11:46 • 06.09.13Էրդողանն ու Օբաման G20-ի ընթացքում կհանդիպեն 2-րդ անգամՆրանց առաջին հանդիպումը կայացել էր G20-ի շրջանակներում աշխատանքային ճաշի ընթացքում։ Առաջնորդները կարճատև զրույց են ունեցել, իսկ երկրորդ հանդիպումը կայանալու է այսօր։
