Երկու ամիս հացադուլ անող կալիֆոռնիացի բանտարկյալներն ավարտել են իրենց ակցիան
Կալիֆոռնիայի (ԱՄՆ) բանտերի կալանավորները, որոնք հացադուլ էին հայտարարել՝ փորձելով համոզել օրենսդիրներին վերանայել մենախցերում պահման պայմանները, ավարտել են իրենց ակցիան, հայտնում է pravda.ru-ն՝ վկայակոչելով LA Times-ին։
Հացադուլը սկսել էր 30 հազ. կալանավոր, սակայն 2 ամիս կարողացել են դիմանալ միայն նրանցից 100-ը։ Ընդ որում՝ այս շաբաթվա սկզբին նրանցից առնվազն 10-ին անհրաժեշտ է եղել շտապ բուժօգնություն։
Հավանաբար, կալանավորները հասել են իրենց ուզածին. օրենսդիրները հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին լսումներ կանցկացնեն, որոնցում կվերանայեն պայմանները։ Դեռևս բանտերում պայմանները մնում են նույնը։










