Օբաման վերածվել է երկրորդ Բուշի. ՌԴ պատգամավոր
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով կարող է ռազմական գործողություն սկսել Սիրիայի դեմ, վերածվել է «պատերազմի նախագահի»։ Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՌԴ պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը։
«Ասում էին, որ Օբաման չի ցանկանում պատերազմել Սիրիայում։ Այդ միֆն արդեն քանդվել է Օբամայի կողմից։ Նա վերջնականապես վերածվել է «պատերազմի նախագահի»՝ երկրորդ Բուշի»,-գրել է Պուշկովը։
Անցյալ շաբաթ Բարաք Օբաման դիմել է Կոնգրեսին՝ Սիրիայի դեմ ռազմական ուժ կիրառելու հարցում աջակցություն ստանալու համար։
Սիրիայում իրավիճակը սրվել է օգոստոսի 21-ից հետո, երբ մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական զենքի լայնամասշտաբ կիրառման մասին։










