Պուտինը հերքում է. Ռուսաստանը Մեծ Բրիտանիային չի վերաբերվում որպես «փոքր կղզի, որին ոչ մեկ ուշադրություն չի դարձնում»

12:37 • 06.09.13

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը ստիպված է եղել հերքել այն մեկնաբանությունները, թե Ռուսաստանը Մեծ Բրիտանիային հաշվի չի առնում և վերաբերվում է որպես «փոքր կղզի, որին ոչ մեկ ուշադրություն չի դարձնում», գրում է The Independent-ը:

 

Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն արձագանքել է ավելի վաղ իր երկրի հասցեին հնչած այս վիրավորանքին, որն արել էր Դմիտրի Պեսկովը ռուս լրագրողների հետ բրիֆինգի ժամանակ՝ ասելով, որ նա չի ընդունում, որ Պեսկովն օգտագործել է այդ բառերը «տվյալ պահից ելնելով»:

 

Աղբյուրներից մեկը Պուտինի գրասենյակին համոզել է հստակեցնել դիրքորոշումը՝ ասելով. «Որպես աշխարհի առաջատար երկրներից հյուրերի ընդունող կողմ՝ ես համոզված եմ, որ ռուսները կցանկանան պարզաբանել այս մեկնաբանությունները՝ մասնավորապես G20-ի ժամանակ»:

 

Այս դեպքը հատկապես տհաճ է եղել Քեմերոնի համար, ով պայքարում է այն մեղադրանքների դեմ, թե աշխարհի ուժերը նրան խաղից հանեցին, երբ բրիտանական խորհրդարանը մերժեց Բրիտանիայի ռազմական միջամտությունը Սիրիայում և պարզվեց, որ նա երես առ երես հանդիպում չի ունենա Բարաք Օբամայի հետ Ռուսաստանի գագաթնաժողովի ընթացքում: