Էրդողանն ու Օբաման G20-ի ընթացքում կհանդիպեն 2-րդ անգամ
Թուրքիայի վարչապետ Թեջեփ Թայիփ Էրդողանը Սանկտ Պետերբուրգում երեկ մեկնարկած «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում արդեն մեկ անգամ հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, և այսօր սպասվում է երկրորդ հանդիպումը, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։
Նրանց առաջին հանդիպումը կայացել էր G20-ի շրջանակներում աշխատանքային ճաշի ընթացքում։ Առաջնորդները կարճատև զրույց են ունեցել, իսկ երկրորդ հանդիպումը կայանալու է այսօր։
Պատասխանելով Օբամայի հետ հանդիպման վերաբերյալ լրագրողների հարցերին՝ Էրդողանն ասել է, որ այսօր ևս հանդիպում են ունենալու, որից հետո մամուլի ասուլիս է կայանալու։
«Ձեզ կներկայացնեն G20-ի տնտեսական ոլորտներն ու այլ, նաև քաղաքական հարցերը»,-ասել է Էրդողանը։










