Եգիպտոսի կառավարությունը որոշել է վերացնել «Մուսուլման եղբայրներ» շարժումը

12:14 • 06.09.13

Եգիպտոսի կառավարությունը որոշել է լուծարել «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիան՝ որպես պաշտոնապես գրանցված հասարակական կազմակերպություն, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։

 

Այդ կերպ շարժման բոլոր մասնաճյուղերն ու ղեկավար կազմը պետք է լուծարվեն՝ համաձայն երկրի օրենքների։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսի դատական կոլեգիան արտոնել է նման որոշման կայացումը։