Իրադարձային
-ից
-ը
16:25 • 01.09.12Հունգարիան արձակելով Սաֆարովին՝ արդարադատությունը փոխեց ձկնկիթով. Եվրոպական Շարժում«Կոչ ենք անում ԵԽ-ին՝ դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը, կոչ ենք անում ԵՄ-ին` դադարեցնել Ադրբեջանին տրվող աջակցությունը»,- ասված է հայտարարության մեջ:
16:20 • 01.09.12Սեպտեմբերի 1-ը Մարկ Սաղաթելյանի համար կրկնակի տոն է. նա սկսել է քայլել«Սիրելի ընկերներ, ծանոթներ, հարազատներ, իսկական երջանկություն է, որ դուք կաք: Շնորհակալություն բարեմաղթանքների և, իհարկե, այն աջակցության համար, որ ցուցաբերեցիք այս 2,5 ամիսների ընթացքում»,-գրել է նա:
15:27 • 01.09.12Չեխիայում ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ Հայոց ցեղասպանության 100- ամյակին ընդառաջՓաստաթուղթը նախատեսում է ցուցահանդեսների, ցուցանմուշների և հրատարակումների փոխանակում, պատմական և արխիվային նյութերի տրամադրում, նաև փորձագետների փոխանակում:
15:03 • 01.09.12ԼՂՀ-ն հետսովետական չճանաչված կամ մասնակի ճանաչված պետություններից ամենակայացածն է. քաղաքագետ«Ղարաբաղը հաղթել է պատերազմում, այն վերահսկում է տարածքը, ղարաբաղցիներին հաջողվել է ստեղծել քաղաքական մեխանիզմներ, որոնք, թեև այլ երկրների նման ունեն խնդիրներ, սակայն աշխատում են»,-ասաց Իսկանդարյանը:
14:47 • 01.09.12Մայր Աթոռ Ս. Էջմիածինը դատապարտում է մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու փաստը«Ցավոք, ժողովրդավարության սկզբունքներ դավանող Հունգարիան` պախարակելի համագործակցությամբ սատարեց Ադրբեջանում հերոսացված մարդասպանին ազատ արձակելու նենգ ծրագրին»,- ասված է հայտարարության մեջ:
14:11 • 01.09.12Անցած շաբաթ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է 300 անգամ՝ արձակելով է 1500 կրակոց«ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և մարտագծի ողջ երկարությամբ իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:08 • 01.09.12Հունգարիայի արարքը անբարոյականություն է. հունգարացի հայագետ (տեսանյութ)«Երեկ, երբ լսեցի այդ լուրը՝ ցնցվեցի: Ես ներողություն եմ խնդրում հայ ժողովրդից: Այս դեպքը Հունգարիայի դիվանագիտության պատմության մեծագույն սխալն եմ համարում»,- հայտարարեց հունգարացի Բենեդեկ Զիգմոնդը:
13:28 • 01.09.12Մենք առնում ենք պոռնիկներին՝ իրենք վաճառվել են. բողոքի ակցիա ընդդեմ Հունգարիայի (լուսանկարներ, տեսանյութ)«Բոլորս առնում ենք պոռնիկներին, կոպեկներ ենք շպրտում նրանց ուղղությամբ, և այրում նրանց դրոշը, սրանք դրան են արժանի»,- հայտարարեցին նրանք ու այրեցին Հունգարիայի դրոշը, ապա, պարզապես, թքեցին դրա վրա:
13:20 • 01.09.12Ալիևը խախտել է Ալիևի հրամանագիրը. Ադրբեջանցի պրոֆեսորԱդրբեջանական օրենքի համաձայն՝ դատապարտյալների, ցմահ ազատազրկվածների ներման հարցը կարող է վերանայվել միայն այդ դատապարտյալների ազատազրկման 10 տարին լրանալուց հետո»:
13:07 • 01.09.12Տարոն Մարգարյանն իր զավակներին ուղեկցել է դպրոց (լուսանկարներ)«Սեպտեմբերի 1-ին մեր երեխաներին դպրոց ուղեկցելը, իմ կարծիքով, ոչ միայն լավ ավանդույթ է, այլ նաև հրաշալի առիթ թեկուզ կարճ ժամանակով դպրոցական տարիները վերհիշելու համար»,- ասել է նա:
13:06 • 01.09.12Մարդասպանի ազատ արձակումը միջազգային իրավունքի ցինիկ ոտնահարում է. Ալեքսանդր Բոժկո«Որպես մարդ և նախկին դիվանագետ, ով լավ գիտի Հարավային Կովկասը, ես սատարում եմ Հայաստանի որոշումը` Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու վերաբերյալ»,-ասել է Ալեքսանդր Բոժկոն:
13:01 • 01.09.12Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի մոտ ահաբեկչություն է իրականացվել. 13 զոհԱռաջին պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Ավելի ուշ պայթեցվել է նաև ռազմաբազայի կողքով անցնող բեռնատարը: Էական վնաս է կրել բազայի մոտակայքում գտնվող շուկաներից մեկը:
13:00 • 01.09.1229-ամյա տղամարդը Երևանի թիվ 53 դպրոցի բակում տեսնելով կնոջը նրան քաշել-տարել էր հարևան շենքի բակ և դանակահարելԿնոջը դանակահարած Սասուն Սաֆարյանը հաշվառված է «Նորք» հոգեբուժական կլինիկայում: Տուժած կինը ճանապարհային ոստիկանների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց:
12:25 • 01.09.12Քաղաքակիրթ Եվրոպան թքած ունի քաղաքակրթության վրա. ամեն ինչ «ռեալ պոլիտիկ» է. Լևոն Շիրինյան«Այս ամենը ցույց է տալիս, որ առաջին հերթին մենք պետք է մեր պետականությունը ուժեղացնենք, որովհետև այն ինչ տեղի ունեցավ, պարզապես «ռեալ պոլիտիկ» է, և կապ չունի քաղաքակրթության և իրավունքի հետ»,- ասաց նա
12:15 • 01.09.12Ալիևը «անջատել» է իր պաշտոնական կայքըՌամիլ Սաֆարովին ներում շնորհելու հրամանագիրը հրապարակվել է President.az պաշտոնական կայքում: Սակայն կայքը այդ պահից սկսած ներկայանում էր միայն ադրբեջաներենով:
