Անցած շաբաթ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է 300 անգամ՝ արձակելով է 1500 կրակոց

14:11 • 01.09.12

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի 

 

ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

 

Այս մասին տեղեկացնում են ԼՂ ՊԲ-ի մամուլի ծառայությունից:

 

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն: