ԼՂՀ-ն հետսովետական չճանաչված կամ մասնակի ճանաչված պետություններից ամենակայացածն է. քաղաքագետ
Քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով հետխորհրդային շրջանի չճանաչված կամ մասամբ ճանաչված պետությունների շրջանում (Ղարաբաղ, Մերձնեստր, Աբխազիա, Հարավայի Օսեթիա), ԼՂՀ-ն ամենակայացած պետությունն է:
«Ղարաբաղը հաղթել է պատերազմում, այն վերահսկում է տարածքը, ղարաբաղցիներին հաջողվել է ստեղծել քաղաքական մեխանիզմներ, որոնք, թեև այլ երկրների նման ունեն խնդիրներ, սակայն աշխատում են: Կա Սահմանադրություն, գործող նախագահ, խորհրդարան, իշխանության փոփոխություն է տեղի ունենում, ընտրություններ են անցկացվում, կա ընդդիմություն, որը թեև շատ զարգացած չէ, սակայն ցույց է տալիս, որ բազմակարծության զարգացման միտումներ կան»,- նշեց քաղաքագետը:
«Հիմնական հետևությունը, որ կարել է անել անցած ճանապարհից այն է, որ Ղարաբաղը կարելի է ընդունել որպես կայացած պետություն»,-ասաց Իսկանդարյանը:
Խոսելով ԼՂՀ-ի ունեցած խնդրիների և մարտահրավերների մասին` Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծեց կառուցումը, ժողովրդագրական խնդիրները և քաղաքական համակարգի զարգացումը, ինչպես նաև ռազմաքաղաքական հավասարակշռությունը` Հայաստանի և Ադրբեջանի միջև, առանց, որի, քաղաքագետի խոսքերով, պարզապես անհնար է:










