Քաղաքակիրթ Եվրոպան թքած ունի քաղաքակրթության վրա. ամեն ինչ «ռեալ պոլիտիկ» է. Լևոն Շիրինյան
Քաղաքակիրթ Եվրոպան թքած ունի քաղաքակրթության վրա, և ամեն ինչ «ռեալ պոլիտիկ» է, որը տեղի ունեցավ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, քաղաքական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով Հունգարիայի կողմից ադրբեջանցի հանցագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելը:
«Այս ամենը ցույց է տալիս, որ առաջին հերթին մենք պետք է մեր պետականությունը ուժեղացնենք, որվհետև այն ինչ տեղի ունեցավ, պարզապես «ռեալ պոլիտիկ» է, և կապ չունի քաղաքակրթության և իրավունքի հետ»,- ասաց Լ. Շիրինյանը:
Հիշեցնենք, որ երեկ Հունգարիան Ադրբեջանին է հանձնել 2004 թվականին Բուդապեշտում գազանաբար հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովին, որին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներման է արժանացրել:
«Ջարդերը մեզ համար դարձել են կենցաղ: Բայց այս քայլի մեջ մի բան կա, որ մեր քաղաքական էլիտան ձերբազատվի այն հումանիզմից, որն ունի Եվրոպայի նկատմամբ: Ես առաջարկում եմ անհապաղ հավաքել հայկական լոբբիստական համաժողով, և քննարկել այն քայլերը, որոնք պետք է առաջիկայում արվեին»,- ասաց Լ. Շիրինյանը:
Լևոն Շիրինյանը խորհուրդ է տալիս Հայաստանին սպասել Սիրական հարցի հանգուցալուծմանը:
«Եթե Աստված չանի Ալևիների` Ասադների իշխանությունը կործանվի, ապա տարածաշրջանում շատ նոր իրադարձություններ տեղի կունենան»,-ասաց Լ. Շիրինյանը:










