Մարդասպանի ազատ արձակումը միջազգային իրավունքի ցինիկ ոտնահարում է. Ալեքսանդր Բոժկո
Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն անդրադարձել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին ազատ արձակման փաստին:
«Որպես մարդ և նախկին դիվանագետ, ով լավ գիտի Հարավային Կովկասը, ես սատարում եմ Հայաստանի որոշումը` Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու վերաբերյալ: Հունգարիան փաստացի ազատ է արձակել հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպանին»,- Analitika.at.ua-ին ասել է Ալեքսանդր Բոժկոն:
Նա նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների խզումը միջազգային պրակտիկայում ամենածայրահեղ քայլ է համարվում, սակայն սա այն դեպքն է, երբ Հայաստանին այլ քայլ չի մնում: «Սա միջազգային իրավունքը ցինիկ և ցուցադրական ոտնահարում է»,-ասել է նախկին դիվանագետը::










