Իրադարձային
-ից
-ը
10:00 • 02.09.12Հրդեհ՝ «Էրեբունի» օդանավակայանի տարածքումՀրդեհը մեկուսացվել է ժամը 06.27-ին, մարվել՝ 06.41-ին: Ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը` 80 քմ:
23:44 • 01.09.1217-ամյա վրացուհին կապված ձեռքերով ու ոտքերով կտրել անցել է Դարդանելի նեղուցըՕգտագործելով լողի հին վրացական ռազմական «կոլխուրի» ոճը, նախատեսված 90 րոպեի փոխարեն 5.5 կմ տարածությունը լողալով հաղթահարել է 50 րոպեի ընթացքում:
23:29 • 01.09.12Մեր հերոս երեխաները թող դպրոց հաճախեն խաղաղ երկնքի տակ. Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ«Շնորհավորում եմ բոլորիս ու հպարտ եմ, որ մեր առաջին դասարանում այս տարի ընդունելու ենք 12 աշակերտ»,- ասաց գյուղապետը:
20:53 • 01.09.12Դրանք միայն հավասարեցնում են նողկալի մարդասպանին նրան հերոսացնող Ադրբեջանի ղեկավարների հետ. Շավարշ ՔոչարյանՀՀ ԱԳ փոխնախարարը մեկնաբանել է Սաֆարովի հետ տեղի ունեցածը արդարացնելու՝ Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիային հղում տալու Բաքվի փորձերը:
20:31 • 01.09.12Վստահեցնում եմ ամբողջ հայ ազգին, որ Հունգարիայի ժողովուրդը կտրուկ դեմ է այսպիսի անբարոյական վարմունքին. հունգարացի հայագետ«Հունգարիայի իշխանությունների՝ Սաֆարովի վերաբերյալ որոշումն ուրեմն չի արտացոլում ոչ հունգար ժողովրդի, ոչ էլ իշխող կուսակցական դաշինքի կեցվածքը՝ հայության հանդեպ»,- ասված է հայտարարությունում:
20:28 • 01.09.12ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած ՀՀ պատվիրակությունը ժամանել է ՍտեփանակերտՀՀ ԱԺ պատվիրակության Ստեփանակերտ այցի նպատակը ԼՂՀ հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելն էր:
20:11 • 01.09.12Կենտրոնի փոքրիկների առաջին բաց դասին ներկա է եղել քաղաքապետըՓոքրիկների տոնը լիարժեք դարձնելու նպատակով, կազմակերպիչների նախաձեռնությամբ զբոսայգու բոլոր խաղային ատրակցիոններից օգտվելն անվճար էր ողջ երեկոյի ընթացքում:
19:08 • 01.09.12Մոնթեի նկար և Սերժ Թանկյանի երաժշտություն՝ Ադրբեջանի Արդարադատության նախարարությանը պատկանող կայքերից մեկումՀայ հակերները կոտրել են Ադրբեջանի արդարադատության նախարարությանը պատկանող կայքերից մեկը որտեղ ներկայացված են օրենքներ, տեղեկատվական նյութեր և մասնագիտական գրականություն:
18:22 • 01.09.12Արտաշես Գեղամյանը երեք նախագահներին համախմբվելու կոչ է անում«Օտարը պետք է հասկանա` կան հարցեր, որոնց դեպքում հայն իր շահերը մի կողմ է դնում և համախմբվում պետական շահի շուրջ: Երբ հայ մարդու ողջ գենետիկ կոդը միավորվում է, մեր ազգը դառնում է անպարտելի»,- ասաց նա:
18:15 • 01.09.12Պահանջո՛ւմ ենք ԼՂՀ-ի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքել. ՀՅԴ ԳՄ«Պահանջո՛ւմ ենք վերատեսության ենթարկել ԼՂ հարցի վերաբերյալ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու նպատակահարմարությունը»,- ասված է ՀՅԴ ԳՄ հայտարարության մեջ:
17:30 • 01.09.12Հունգարիան դուռ բացեց էթնիկ հողի վրա մարդասպանությունների համար. Սփյուռքի նախարարություն«Ոճրագործին հանձնելիս Հունգարիան նույնիսկ չհիշեց, որ հունգար ժողովրդի կողքին` Հունգարիայի անկախության համար իրենց կյանքն են զոհել հազարավոր հայեր»,- ասված է հայտարարության մեջ:
17:18 • 01.09.12Բրահիմին պաշտոնապես դարձել է ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդըԱլժիրցի քաղաքական գործիչ Լախդար Բրահիմին արդեն պաշտոնապես փոխարինել է Քոֆի Անանին՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում:
17:17 • 01.09.12Սաֆարովի արդարացումը ԼՂ հակամարտության լուծման հարցում Հայաստանի օգտին կշռաքար է. ԻսկանդարյանՌամիլ Սաֆարովի ներում շնորհումն էական փաստարկ է, որը, անգամ Հայաստանի իշխանություններից անկախ, ապագայում դառնալու է լուրջ կշռաքար` ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում` ի նպաստ Հայաստանի:
17:12 • 01.09.12ՆԱՏՕ-ն պարտավոր է հետամուտ լինել իր կուրսանտի՝ Գուրգեն Մարգարյանի սպանության արդար դատին. ՀՅԴ«Կոչ ենք անում հստակ դիրքորոշմամբ հանդես գալ ռազմական այն դաշինքին, որի ուսումնական կենտրոնում կատարվեց ոճրագործությունը»,- ասված է հայտարարության մեջ:
16:42 • 01.09.12Բուդապեշտը Ռամիլ Սաֆարովին «վաճառեց» Բաքվին, և որևէ արդարացում չկա. ՀՀ Հանրային խորհուրդ«Հունգարիայի իշխանություններն այս քայլով հիմք տվեցին հայ հասարակությանը թերահավատորեն վերաբերել համամարդկային արժեքներ քարոզող եվրոպական ընտանիքին»,- ՀՀ Հանրային խորհուրդ:
