17-ամյա վրացուհին կապված ձեռքերով ու ոտքերով կտրել անցել է Դարդանելի նեղուցը
Օգոստոսի 30-ին 17-ամյա Անի Լոմինաձեն նախատեսված 90 րոպեի փոխարեն 5.5 կմ տարածությունը լողալով հաղթահարել է 50 րոպեի ընթացքում. հայտնում է КорреспонденТ.net-ը՝ հղում կատարելով Facebook սոցկայքում ձևավորված Վրաց լողորդների ակումբի էջին:
Ուշագրավ է, որ Անի Լոմինաձեն, օգտագործելով լողի հին վրացական ռազմական «կոլխուրի» ոճը, կապած ձեռքերով ու ոտքերով միայն հետույքի ու ոտքերի օգնությամբ Էդջիբատ քաղաքի շրջանից մեկնարկել և լողալով հասել է մինչև Չանակկալե:
Հաղթանակը սպորտսմենուհին նվիրել է իր մարզիչի՝ Հենրի Կուպրաշվիլու ռեկորդի 10-ամյակին, ով 2002 թ.-ին Դարդանելի նեղուցն անցել էր 3 ժամ 15 րոպեում՝ լողալով 12 կմ տարածություն:










