Մոնթեի նկար և Սերժ Թանկյանի երաժշտություն՝ Ադրբեջանի Արդարադատության նախարարությանը պատկանող կայքերից մեկում
Հայ հակերները կոտրել են Ադրբեջանի արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող տեղեկատվական կայքերից մեկը, որտեղ ներկայացված են օրենքներ, իրավական տերմինների բացատրություններ, տեղեկատվական նյութեր և մասնագիտական գրականություն, և տեղադրել Ռամիլ Սաֆարովի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի՝ վերջին օրերին համացանցում մեծ տարածում գտած համեմատական նկարը:
Հատկանշական է, որ այս պատկերն ուղեկցվում է հայազգի ռոք երգիչ Սերժ Թանկյանի կատարումներից մեկով:
Նշենք, որ այսօր տարբեր ժամերի չեն գործում ադրբեջանական մի քանի կայքեր, այդ թվում և խոշոր լրատվական կայքեր:










