Հրդեհ՝ «Էրեբունի» օդանավակայանի տարածքում

10:00 • 02.09.12

Արտակարգ իրավիճակներ ինախարարություն այսօր՝ ժամը 05.53-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանի տարածքում գտնվող շոգեբաղնիքում:


Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.27-ին, մարվել՝ 06.41-ին: Ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը` 80 քմ: