Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի մոտ ահաբեկչություն է իրականացվել. 13 զոհ

13:01 • 01.09.12

Աֆղանստանի Վարդակ նահանգում ամերիկյան ռազմաբազայի մոտ երկու պայթյուն է որոտացել:
 

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, զոհվել են առնվազն 9 խաղաղ բնակիչներ և 4 ոստիկաններ:
 

Առաջին պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Ավելի ուշ պայթեցվել է նաև ռազմաբազայի կողքով անցնող բեռնատարը: Էական վնաս է կրել բազայի մոտակայքում գտնվող շուկաներից մեկը:


Ըստ պաշտոնական տեղեկատվության` բազայի աշխատակիցների շրջանում տուժածներ չկան: