Իրադարձային
-ից
-ը
18:49 • 31.08.12ԱՄՆ-ում տղամարդը կրակ է բացել սուպերմարկետում. 16 զոհԶոհերի թվում է նաև հանցագործը, սակայն դեռ հայտնի չէ` արդյոք նա սպանվել է ոստիկանության կողմից, թե ինքնասպան է եղել:
18:42 • 31.08.12Ռուսաստանում տղամարդը պատանդ է վերցրել ընտանիքի անդամներինՊատանդներն ազատ են արձակվել, իսկ տղամարդը ձերբակալության ժամանակ մահացու վիրավորվել է:
18:34 • 31.08.12Ճապոնիայում ցունամիի վտանգ է հայտարարված` Ֆիլիպիններում տեղի ունեցած երկրաշարժի պատճառովՀամաձայն տարածված տեղեկատվության` հնարավոր ցունամիի վտանգի առաջ են հայտնվել խաղաղօվկիանոսյան ափամերձ Տոհոկու, Կոնտո, Տոկայ, Կինկի շրջանները, ինչպես նաև Իզդու Օգասավարա և ևս մի քանի կղզիներ:
17:21 • 31.08.12Ֆիլիպիններում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել (թարմացվում է)Ֆիլիպիններում հզոր` 7.7 մագնիտուդ ուժգնությումբ երկրաշարժ է տեղի ունեցել: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:
17:15 • 31.08.12Երեք օրվա ընթացքում Սիրիան լքել է 15 000 մարդ. ՄԱԿ«Գրանցված կամ գրանցման սպասող սիրիացի փախստականների թիվը, օգոստոսի 29-ի դրությամբ, 228 976 է»,- հայտնել են ՄԱԿ-ից:
17:03 • 31.08.12Մեքսիկացին փախել է բանտից, սակայն մտափոխվել ու վերադարձելԿառլոս Գարսիան, օգտագործելով ածելու շեղբը, 5 ամիսների ընթացքում սղոցել է բանտախցի երկաթյա ճաղերը, կոտրել պատուհանը, դրա վրա դրել պլաստմասե իր` սովորական ապակու տպավորություն ստեղծելու համար:
16:59 • 31.08.12ԼՂՀ նախագահը ընդունել է ՀՀ և ԼՂՀ գրողների միությունների նախագահներինՀանդիպմանը քննարկվել են Արցախում գրականության եւ մշակույթի ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
16:26 • 31.08.12ԽՍՀՄ մարշալը մահացել է կնոջ մահից 3 օր անց«Նրանք հիանալի զույգ էին, այժմ ընդմիշտ կլինեն միասին: Նրանք միասին էին 68 տարի և երազում էին մահանալ նույն օրը»,- ասել է մարշալի ընկեր Վիկտոր Սավինիխը:
16:24 • 31.08.12Սաֆարովին ներում շնորհելն ապացուցում է, որ Ադրբեջանում խրախուսվում է հայատյացությունն ու ֆաշիզմը. Է. Շարմազանով«Ադրբեջանը 2 ճանապարհով է իր նպատակներն իրականացնում, մեկը ստի, կեղծիքի ու դիվերսիայի պրոպագանդման, մյուսը՝ ադրբեջանական անորակ նավթի քաղաքականությունը»,-նշեց ՀՀ ԱԺ փոխխոսնակը:
16:17 • 31.08.12Իսպանիայում մոլեգնող հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ լքել են իրենց տներըՀրդեհներն արդեն մոտեցել են հանրահայտ Մարբելյա հանգստյան գոտու Կոստա դել Սոլ ափին, ինչի հետևանքով մեծ թվով զբոսաշրջիկներ լքել են իրենց հյուրանոցները:
16:07 • 31.08.12Բողոքի ակցիաների կոչեր՝ ընդդեմ Ռամիլ Սաֆարովի Ադրբեջան վերադարձնելունՍոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու և Իլհամ Ալիևի կողմից ներում շնորհելու հարցը:
15:09 • 31.08.12Իրկուտսկի ոստիկանները մոտ կես կիլոգրամ հերոին են առգրավել 40-ամյա մի հայիցԸստ իրավապահների տվյալների` ձերբակալվածը նախկինում դատվածություն է ունեցել թմրանյութերի իրացման մեղադրանքով և ազատ է արձակվել այս տարվա փետրվարին, սակայն չի ունեցել ժամանակավոր գրանցում և աշխատանք:
14:46 • 31.08.12Հովիկ Աբրահամյանի գլխավորած հայկական պատվիրակությունը կմեկնի ԼՂՀԼեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով ...
14:22 • 31.08.12Հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովն Ադրբեջանում է և Ալիևը ներում է շնորհել նրան. ադրբեջանական զլմներ (լուսանկարներ)Ադրբեջանի արտգործնախարարությունը բարձր է գնահատել հունգարական կողմի հետ համագործակցությունն ադրբեջանցի սպային հայրենիք վերադարձնելու հարցում:
13:59 • 31.08.12Լոնդոնի դատարանը մերժեց Բերեզովսկու հայցն ընդդեմ ԱբրամովիչիԲերեզովսկին մեղադրում է նախկին գործընկերոջը Sibneft նավթարդյունաբերական ընկերությունում ունեցած բաժնետոմսերը 7 մլրդ դոլարի փոխարեն ընդամենը 1.5 մլրդ-ով վաճառելու մեջ:
