ԽՍՀՄ մարշալը մահացել է կնոջ մահից 3 օր անց

16:26 • 31.08.12

Մոսկվայում այսօր առավոտյան կյանքից հեռացել է Խորհրդային միության 101-ամյա հերոս Սերգեյ Սոկոլովը: Նրա սիրտը կանգ է առել կնոջ` Մարիա Սամոյլովնայի հուղարկավորության օրը, ով մահացել է երեք օր առաջ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

 

 

 

 

 

 

«Նրանք հիանալի զույգ էին, այժմ ընդմիշտ կլինեն միասին: Նրանք միասին էին 68 տարի և երազում էին մահանալ նույն օրը»,- ասել է մարշալի ընկեր Վիկտոր Սավինիխը:

 

 

Հարազատներն ու մտերիմները հիշում են` ԽՍՀՄ պաշտպանության նախարարի պաշտոնը թույլ չէր տալիս նրան ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, սակայն Մարիա Սամոյլովնան փորձել է միշտ նրա կողքին լինել: Նա ամուսնուն ուղեկցել է բոլոր գործուղումների, պետական այցերի ժամանակ:


Որոշվել է նրանց հուղարկավորել նույն օրը: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Մոսկվայում, սեպտեմբերի 3-ին:

Սոկոլովը ծնվել է 1911թ.-ի հունիսի 18-ին,Ուկրաինայում: 1984-1987թթ.-ին զբաղեցրել Խորհրդային միության պաշտպանության նախարարի պաշտոնը: 1992թ.-ից եղել է ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդականը:Արժանացել է ավելի քան 80 շքանշանի ու մեդալի:


Նա ԽՍՀՄ միակ մարշալն էր, ով ապրել է մինչև 100 տարեկան: