ԼՂՀ նախագահը ընդունել է ՀՀ և ԼՂՀ գրողների միությունների նախագահներին

16:59 • 31.08.12

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 31-ին ընդունել է ՀՀ և ԼՂՀ գրողների միությունների նախագահներ Լևոն Անանյանին և Վարդան Հակոբյանին, գրող, հրապարակախոս Զորի Բալայանին և գերմանացի գրողներ Յուրգեն Յանկովսկուն և Անդրե Շինքելին:


Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


Հանդիպմանը քննարկվել են Արցախում գրականության եւ մշակույթի ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:


Նախագահ Սահակյանը կարևորել է գրականության դերը ազգային ինքնության պահպանման, մատաղ սերնդի դաստիարակության և համամարդկային արժեքների ամրապնդման գործում: Երկրի ղեկավարն այս համատեքստում հատկապես նշել է տարբեր երկրների, այդ թվում նաեւ՝ Գերմանիայի հետ համագործակցության հաստատման եւ զարգացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ դրա համար կան նպաստավոր պայմաններ: