Իրկուտսկի ոստիկանները մոտ կես կիլոգրամ հերոին են առգրավել 40-ամյա մի հայից
ՌԴ Իրկուտսկ քաղաքում իրավապահները ձերբակալել են 40-ամյա մի հայի` նրանից առգրավելով մոտ կես կիլոգրամ հերոին, հայտնում է «Բայկալ ինֆո»-ն:
Ըստ իրավապահների տվյալների` ձերբակալվածը նախկինում դատվածություն է ունեցել թմրանյութերի իրացման մեղադրանքով և ազատ է արձակվել այս տարվա փետրվարին, սակայն չի ունեցել ժամանակավոր գրանցում և աշխատանք:
Ոստկանները նրան ձերբակալել են հասարակական տրանսպորտի կանգառներից մեկում: Զննության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել է գորշ գույնի փոշով լի 2 սրվակ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված զանգվածը 479 գրամ քաշով մաքուր հերոին է:
Տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել` թմրանյութերի ապօրինի ձեռքբերման և պահման մեղադրանքով, ինչը նրան սպառնում է 3-10 տարվա ազատազրկում:










