Մեքսիկացին փախել է բանտից, սակայն մտափոխվել ու վերադարձել

17:03 • 31.08.12

Մեքսիկական Հոբս քաղաքի «Լեա» ուղղիչ գաղութից փախուստի երկարատև ծրագիր մշակած և այն հաջողությամբ իրականացրած բանտարկյալը բաղձալի ազատությունը ստանալուց հետո  անսպասելիորեն մտափոխվել է և վերադարձել բանտախուց:

 

Ինչպես նշում է YahooNews-ը, Կառլոս Գարսիան, օգտագործելով ածելու շեղբը, 5 ամիսների ընթացքում սղոցել է բանտախցի երկաթյա ճաղերը, կոտրել  պատուհանը, դրա վրա դրել պլաստմասե իր` սովորական ապակու տպավորություն ստեղծելու համար: Այնուհետև իրար կապելով մի քանի սավաններ` Գարսիան կարողացել է երկրորդ հարկից կոտրված պատուհանով իջնել ցած և փախուստի դիմել:

 

Սակայն բարեհաջող վայրէջք կատարելուց հետո, տղամարդն անհայտ պատճառով մտափոխվել է և սկսել ետ բարձրանալ: Գարսիան «Լեա» գաղութում ցմահ ազատազրկման պատիժը կրում է 2000թ.-ից` 2 մարդու սպանության համար: Այժմ կալանավայրի տնօրինությունը խստագույնս զննում է բոլոր բանտախցերը` հետագայում նման դեպքերի կրկնությունից խուսափելու համար: