ԱՄՆ-ում տղամարդը կրակ է բացել սուպերմարկետում. 16 զոհ

18:49 • 31.08.12

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի սուպերմարկետներից մեկում զինված տղամարդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 16 մարդ, հայտնում է NBC հեռուստաալիքը:


Զոհերի թվում է նաև հանցագործը, սակայն դեռ հայտնի չէ` արդյոք նա սպանվել է ոստիկանության կողմից, թե ինքնասպան է եղել:


Այժմ սուպերմարկետը շրջապատված է զինված ոստիկաններով: Սուպերմարկետի ապակիներից մի քանիսը կոտրված են, նշում է հեռուստաընկերությունը: