Ճապոնիայում ցունամիի վտանգ է հայտարարված` Ֆիլիպիններում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով
Ֆիլիպիններում տեղի ունեցած երկրաշարժից հետո, Ճապոնիայում ցունամիի վտանգ է հայտարարվել, տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Համաձայն տարածված տեղեկատվության` հնարավոր ցունամիի վտանգի առաջ են հայտնվել խաղաղօվկիանոսյան ափամերձ շրջանները` Տոհոկու, Կոնտո, Տոկայ, Կինկի շրջանները, ինչպես նաև Իզդու Օգասավարա և ևս մի քանի կղզիները:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է ֆիլիպինների Մինդանաո կղզուց 213 կմ հեռավորության, հիպոկենտրոնը` 33 կմ խորության վրա:










