Ռուսաստանում տղամարդը պատանդ է վերցրել ընտանիքի անդամներին
Ռուսաստանի Դաշնության Նովիե Լյադի գյուղում տղամարդն այսօր պատանդ է վերցրել իր ընտանիքի անդամներին: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ, հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեից:
Նա փակել է նրանց իր տանն ու բաց չի թողել: Դեպքի վայր են ուղարկվել օպերատիվ ծառայությունների աշխատակիցները:
Պատանդներն ազատ են արձակվել, իսկ տղամարդը ձերբակալության ժամանակ մահացու վիրավորվել է:










