Երեք օրվա ընթացքում Սիրիան լքել է 15 000 մարդ. ՄԱԿ

17:15 • 31.08.12

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտնել է Սիրիայից փախստականների թվի ավելացման մասին, այսօր հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:


 

 

Գրասենյակի համաձայն` օգոստոսի 26-29-ն ընկած ժամանակահատվածում Սիրիան լքել է 15 000 մարդ:


«Գրանցված կամ գրանցման սպասող սիրիացի փախստականների թիվը, օգոստոսի 29-ի դրությամբ, 228 976 է»,- հայտնել են ՄԱԿ-ից:

 

Գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Էդրիան Էդվարդսի խոսքով` ավելի քան 80.000 փախստական գտնվում է Թուրքիայում, 72.000-ը` Հորդանանում, 57.000-ը` Իրանում: