Լոնդոնի դատարանը մերժեց Բերեզովսկու հայցն ընդդեմ Աբրամովիչի
Լոնդոնի դատարանն այսօր մերժել է ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու հայցն ընդդեմ մեկ այլ օլիգարխ Ռոման Աբրամովիչի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Լոնդոնում ռուսական իշխանություններից թաքնվող Բերեզովսկին 5.5 մլրդ դոլար փոխհատուցում ստանալու հայց էր ներկայացրել նախկին գործընկերոջ դեմ` նրան մեղադրելով Sibneft նավթարդյունաբերական ընկերությունում ունեցած բաժնետոմսերը 7 մլրդ դոլարի փոխարեն ընդամենը 1.5 մլրդ-ով վաճառել ստիպելու մեջ:
Սակայն Աբրամովիչը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները` դրանք «ֆանտաստիկ» որակելով:
Երկու օլիգարխների միջև ծավալված այս դատական գործընթացը համարվում է մասնավոր անձանց ամենախոշոր դատավեճը պատմության մեջ:










