Իրադարձային
-ից
-ը
16:47 • 01.08.12Բրիտանացի քաղաքական գործիչները Պուտինից պահանջել են ազատել Pussy Riot-ի աղջիկներինԱզդեցիկ բրիտանացի գործիչները Պուտինին առաջարկել են «նոր Ռուսաստանի մասին ազդանշան տալ իր ժողովրդին և ամբողջ աշխարհին»՝ երկրում քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելով:
16:38 • 01.08.12Երիտասարդի մոտ զորացրվելուց հետո սուր լեյկոզ է հայտնաբերվել և օգնության կարիք ունի (տեսանյութ)Թաթուլ Մխիթարյանին բուժումը հնարավոր է միայն արտերկրում` վիրահատության միջոցով, ինչի համար երիտասարդի հարազատները չունեն անհրաժեշտ միջոցներ:
16:32 • 01.08.12Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին պատրաստվում է սեպտեմբերի 9-ին մատուցվելիք պատարագին«Եկեղեցին վերանորոգվել է 3 տարի առաջ և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը թույլատրել է եկեղեցում տարին մեկ անգամ պատարագ մատուցել»,- հիշեցնում է թուրքական Sondakika կայքը:
16:28 • 01.08.12«Լադա»-ն և վերամբարձ կռունկը բախվել են իրար (լուսանկարներ)Ինչպես դեպքի վայրից Tert.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.40-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Լադա» մակնիշի 17 ՏՕ 565 ...
16:07 • 01.08.12Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 1-ինՆախագահ Սաակաշվիլին համոզմունք է հայտնել, որ առաջիկան ընտրությունները ցույց կտան Վրաստանի ժողովրդավարությունը, և քաղաքացիներին կոչ է արել ակտիվ մասնակցություն ցուցաբերել:
15:55 • 01.08.12Եկատերինբուրգում նախկին ամուսինը կտրել է մրցակցի գլուխը և ձեռքին բռնած շրջել քաղաքումԱռավոտյան նախկին կնոջ տուն եկած տղամարդը դանակով հարձակվել է նրա ու նրա նոր կողակցի վրա: Կինը՝ ձեռքի վնասվածքներով, կարողացել է փախչել: Կողակիցը գլխատվել է: Հետագա քայլերը շոկի են ենթարկել քաղաքը:
15:46 • 01.08.12Ամերիկյան դատարանն Իրանից ու ահաբեկիչներից 6 մլրդ դոլար է պահանջել սեպտեմբերի 11-ի տուժածների համարԱհաբեկիչներին աջակցել են Իրանի իշխանությունները, մասնավորապես` Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին, ով իմացել է ծրագրված ահաբեկչությունների մասին, սակայն ոչինչ չի արել դրանք կանխելու համար:
15:40 • 01.08.12Գերմանացի անվանի տնտեսագետն առաջարկում է եվրոգոտին փրկել՝ այն լքելովՀեղինակավոր գերմանացի փորձագետը առաջարկել է եվրոգոտին փրկել՝ այն լքելով և ժամանակավորապես «խարիսխ ձգելով» «յուրահատուկ նավահանգստում»՝ ERM II մեխանիզմի տեսքով:
14:21 • 01.08.12Սևանում այսօր կմեկնարկի էքստրեմալ սպորտաձևերի փառատոնը«Փառատոնն իր բնույթով քարոզում է առողջ ապրելակերպ և կամք, ուժ, դիմադրություն՝ բնության տարերքների հետ շփման ժամանակ»,- ասաց Արման Վարդանյանը:
14:20 • 01.08.12Ամբարցումովը խոստովանել է 9-ամյա աղջկա բռնաբարության և սպանության մեղքըՀուլիսի 23-ին Աննա Պրոկոպենկոն տնից դուրս էր եկել զբոսնելու և այլևս չէր վերադարձել: Նրա որոնումներով զբաղվում էր 300 մարդ: Հուլիսի 25-ին նրա մարմինը հայտնաբերվել էր Մաշուկ լեռան վրա:
14:15 • 01.08.12Անթալիայի օդանավակայանն ամենաթանկն է ԵվրոպայումԹխվածքը գերմանական օդանավակայանում արժե 1.95 եվրոյից ոչ ավել (4.5 լիր), մինչդեռ թուրքական օդանավակայանում` 6-10 լիր: Նույնիսկ ջրի մեկ շիշն Անթալիայի օդանավակայանում արժե 4 լիր:
14:00 • 01.08.12Կապանում կանխվել է 14-ամյա աղջկա ինքնասպանությունըԻնչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում Ոստիկանության Կապանի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ...
13:58 • 01.08.12Վրաերթ` Շիրակի մարզում. 53-ամյա կինը հիվանդանոցում մահացել էԻնչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո վարորդը վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է Գյումրու ...
13:57 • 01.08.12Բաց նամակ Սերժ Սարգսյանին՝ Կապանի խմելու ջրի որակի խնդրով«Տեղեկացնում ենք Ձեզ, որ Կապանի բնակչությունը մտահոգված է Կապան քաղաք մատակարարվող խմելու ջրի որակի առիթով: Խնդիրը կայանում է նրանում, որ Կապանի ... »
13:37 • 01.08.12«ԳԱԶ 2417»-ը շրջվել է. 4-12 տարեկան 5 երեխա տեղափոխվել է հիվանդանոցՊարզվել է, որ նույն օրը` ժամը 18.30-ի սահմաններում, Հացիկավան գյուղի բնակիչ, 24-ամյա Վրեժ Մկրտչյանը, վարելով «ԳԱԶ 2417» մակնիշի 45 ՍԼ 235 համարանիշի ...
