Իրադարձային
-ից
-ը
09:42 • 05.07.12Դավութօղլուն մեկնում է Փարիզ. Թուրքիան հույս ունի Ֆրանսիայի հետ հարաբերությունները նախկին մակարդակին հասցնելԹուրքիայի արտգործնախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել, նշելով, որ արտգործնախարարների հանդիպման հիմքում լինելու են երկու երկրների հարաբերություններն «արժանի մակարդակին վերադարձնելը»:
09:37 • 05.07.12Իսրայելցի զինվորները ծեծում են պաղեստինցի 9-ամյա երեխային (տեսանյութ)Տեսագրությունում հստակ երևում է,թե ինչպես է 9-ամյա տղա անցնում փողոցով և այդ պահին նրա կողմ է վազում համազգեստով մի ոստիկան,քաշում երեխայի թևից և վայր գցում:Հետո մեկ այլ ոստիկան սկսում է ծեծել տղային:
09:27 • 05.07.12Մեր Սահմանադրության կարևոր առաքելությունը հասարակական համերաշխության ապահովումն է. Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը«Միայն քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ կապի մեջ պետությունը կարող է դառնալ իրապես ժողովրդավարական և կառուցել քաղաքակիրթ հասարակարգ»,- մասնավորապես ասված է ուղերձում:
09:08 • 05.07.12Հրդեհ Ստեփանավանի «Լոռի» հանգստյան տանըԱյսօր՝ հուլիսի 5-ին, գիշերը ժամը 01.24-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Լոռի» հանգստյան տան սենյակներից մեկում:
09:02 • 05.07.12Վայոց Ձորում գայլը ոչխար է հոշոտելԱյսօր՝ հուլիսի 5-ին, առավոտյան ժամը 07.35-ին տեղեկություն է ստացվել, որ գիշերվա ընթացքում գայլը հոշոտել է Վայոց Ձորի Ռինդ գյուղի բնակիչ Վ. Մնացականյանին պատկանող մեկ և վիրավորել երեք ոչխար:
07:25 • 05.07.12Հոկտեմբերի 1-ից բարձրացվելու է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը. մամուլԲանակցությունները դեռ շարունակվում են, բայց դրանց լավատեսական հեռանկարը չափազանց փոքր է:
01:13 • 05.07.12Գերմանիայում զինված տղամարդն սպանվել է իր 4 պատանդների հետՍկզբում իշխանությունները հաղորդում էին 3 կամ 4 մահացածի մասին, սակայն հետո հայտնաբերվել էր նաև մի կնոջ մարմին, ով, ըստ ամենայնի, բնակարանի սեփականատերն էր:
00:48 • 05.07.12Յակուտիայում ուղղաթիռի կործանման արդյունքում 3 մարդ է զոհվելՌուսաստանի ԱԻՆ փրկարարները Լենսկ քաղաքի մոտակայքում AS-350 ուղղաթիռի կործանման վայրում հայտնաբերել են 3 մարդու դիակ
00:35 • 05.07.12Գյումրիում «Օպելը» բախվել է կրպակին, վարորդը մահացել է, ուղևորը ծայրահեղ ծանր է (լուսանկարներ)Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդինև ուղեւորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության ...
00:13 • 05.07.12Ռուսաստանում ձերբակալվել են վրացի գեներալի սպանության գործով բոլոր կասկածյալներըՄոսկվայի կենտրոնում 2012թ. մայիսի 21-ին գնդակահարված գեներալ Դունբաձեն 2004 թվականից ցմահ դատապարտության էր դատապարտվել Վրաստանում հայրենիքի դավաճանության մեղադրանքով և ազատվել էր 2008թ.:
23:52 • 04.07.12Պակիստանում ամբոխն այրել է աստվածուրացության մեջ մեղադրվողինՄիջադեպը տեղի է ունեցել Փենջաբ նահանգում: Տեղի ունեցող վայրագությանը հարյուրավոր մարդիկ են հետևել: Ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել էր այդ մարդուն Ղուրանը այրելու մեղադրանքով:
23:42 • 04.07.12Ոստիկաններն ու Երևանի հատուկ–փրկարարական ջոկատի աշխատակիցները կանխել են 51-ամյա կնոջ ինքնասպանությունը (լուսանկարներ)Ոստիկանությունից հայտնել են, որ Շինարարների 31 շենքի բնակարաններից մեկում կինը փակվել է սենյակում և հայտարարել, որ ինքնասպան է լինելու:
23:38 • 04.07.12Միլիոնավոր ամերիկացիներ անկախության օրը նշում են առանց էլեկտրաէներգիայիԻրավիճակը ավելի է բարդանում, քանի որ շատ շոգ է, իսկ սառնարաններին ու օդափոխիչները չեն աշխատում:
23:06 • 04.07.12Երևանում օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ վայրԱյսօր՝ ժամը 18.37-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մազմանյան փողոցի թիվ 5/17 տան բնակիչները նկատել են օձ, որին ...
22:58 • 04.07.12Կամբոջան անհայտ մահացու հիվանդության օջախ է դարձելՎարակի մասին հայտնի է միայն, որ այն առաջացնում է ուժեղ տենդ և շնչառության հետ խնդիրներ, ինչպես նաև ազդում է նյարդային համակարգի վրա:
