Իսրայելցի զինվորները ծեծում են պաղեստինցի 9-ամյա երեխային (տեսանյութ)
Իսրայելի սահմանային ոստիկանության աշխատակիցներն Արևմտյան ափի Հեբրոն քաղաքում ծեծել են պաղեստինցի երեխայի, և այդ ամենը տեսագրվել է Իսրայելի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության կողմից, գրում է The Guardian-ը:
Տեսագրությունում հստակ երևում է, թե ինչպես է 9-ամյա տղա անցնում փողոցով և այդ պահին նրա կողմ է վազում համազգեստով մի ոստիկան, քաշում երեխայի թևից և վայր գցում: Այնուհետև նրան է մոտենում մեկ այլ ոստիկան և սկսում հարվածել գետնին ընկած, չճացող տղային:
Որոշ ժամանակ անց ոստիկանները հանգիստ են թողնում երեխային ու հեռանում:
Այս տեսագրությունն ուղարկվել է Իսրայելի սահմանային ոստիկանությանը, որտեղ իրենց աշխատակիցների նման վարքը լուրջ քննադատությունների է ենթարկվել:
Այժմ միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել:









