Երևանում օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ վայր
23:06 • 04.07.12
Այսօր՝ ժամը 18.37-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մազմանյան փողոցի թիվ 5/17 տան բնակիչները նկատել են օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ մասնագետ:
Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
Placeholder









