Պակիստանում ամբոխն այրել է աստվածուրացության մեջ մեղադրվողին
Պակիստանում կատաղած ամբողը այրել է մի տղամարդու, ով մեղադրվում էր աստվածուրացության մեջ, ուժով նրան դուրս հանելով ոստիկանական բաժանմունքից, հաղորդում է BBC-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Փենջաբ նահանգում: Տեղի ունեցող վայրագությանը հարյուրավոր մարդիկ են հետևել:
Ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել էր այդ մարդուն՝ Ղուրանը այրելու մեղադրանքով:
Չնայած նրան, որ պակիստանյան օրենսդրությունը նախատեսում է մահապատիժ աստվածուրացության համար, իրականում նման մեղադրական դատավճիռներ երբեք չէին իրականացվում։









